ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, ասաց, որ հայ ժողովուրդը պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։
ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ:
«Նախնական տվյալներով, ԱՀ ԶՈՒ-ն ունի 16 զոհ, 100–ից ավելի վիրավորներ»․ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան
Ռուսաստանի ԱԳնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է վարում ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար բանակցություններ սկսելու շուրջ։
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման հարցում:
«Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել՝ զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման, էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև՝ հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից»,-խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր առավոտյան ժամը 07։10 մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ։ Նախ ձեռնարկվել է հրետանու հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան և գործնականում հարձակման թիրախ են դարձել պաշտպանության բանակի բոլոր դիրքերը։ Սա ըստ էության Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և ԼՂՀ-ն օկուպացնել և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է»,- այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վաղ առավոտից Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ իրենք դիմել են միջազգային բոլոր գործընկերներին և որոշ հայտարություններ կան, որոշներ էլ դեռ սպասվում են։
Տողանյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դեռ հուլիսից: Դեսպանը նաև նշել է, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում սահմանի ողջ երկայնքով:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու»։
«Մոսկվայի ռազմական ռեսուրսներն Անդրկովկասում սահմանափակ են և անհամեմատելի Թուրքիայի ռեսուրսների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի միջնորդական ջանքերին և ռուս-թուրքական դիմակայությանը ԼՂ հակամարտության գոտում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։
«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝ այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԱԺ հատուկ նիստը` ՈՒՂԻՂ
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին՝ նշելով, որ եթե «Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա»:
Ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, պիտի ազգովի պայքարենք մեր երկրի համար։
«Երբ ես փոքր էի, պապիկս պատմում էր, որ ընտանիքս սերում է Ղարաբաղից։ Իմ առաջին մեծ մրցաշարը ես հաղթեցի Ստեփանակերտ հիանալի քաղաքում։ Մենք պատմության ընթացքում մշտապես հպարտորեն պաշտպանվող ժողովուրդ ենք։ Կանենք դա նաեւ հիմա։ Ես դա գիտեմ»,- գրել է Լեւոն Արոնյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարույթյուն է տարածել:
«Տեղեկությունը ստացել եմ առավոտյան մոտ՝ 7:50-ի սահմաններում ու միանգամից հրաման եմ տվել բոլոր մարզային նախագահներին, որ պատրաստ լինեն, առաջին իսկ հրահանգի դեպքում դուրս գանք սահման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։
Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:
«Ադրբեջանը ռազմական հանցագործ է. Ալիևը ռազմական հանցագործ է, Ալիևը պետք է դատվի ռազմական հանցագործի բոլոր ատրիբուտներով։ Չկա միջազգային որևէ կոնվենցիա, որն այս պահին Ադրբեջանը խախտած չլինի։ Ես առաջարկում եմ, որ ԱԺ բոլոր երեք խմբակցությունները մի կողմ դնեն բոլոր ներքաղաքական օրակարգերի տարբերությունները և համախմբվեն։ Այսօր մենք ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանին ու Թուրքիային։ Ես կառաջարկեմ, որ ԱԺ երեք խմբակցությունները համատեղ դիմեն միջազգային կառույցներին, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահներին, որովհետև քիչ առաջ տարածվեց նրանց հայտարարությունը, որից ես խիստ հիասթափված եմ»,- հավելեց պատգամավորը։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արդեն մի քանի ժամ է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի շենքում չի դադարում կամավորների հոսքը:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Զինված ուժերի ղեկավարության հետ և վստահ է, որ Զինված ուժերի ղեկավարությունը գիտի՝ ինչպես կատարել իր առջև դրված խնդիրները.
Նախկինում Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում դրանց առկայության մասին տվյալներ չեն եղել: Ամռանը հայտարարություններ են եղան, որ Ադրբեջանը ցանկություն ունեցել է գնել դրանք: Չենք բացառում, որ մեր դեմ օգտագործվել են հենց Թուրքիայի ԶՈւ կազմում եղած միջոցները, կամ եթե հասցրել են ձեռք բերել, ապա հավանական է, որ ղեկավարել են թուրք մասնագետները:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով:
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):