ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդ ջան, ըստ առկա տեղեկությունների՝ երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է։ Ադրբեջանը այժմ պատրաստում է նոր հարձակում՝ ուժեղ հրետանային կրակով փորձելով դուրս գալ այս ձախողումից։ Մեկ անգամ ևս բոլորին խնդրում եմ ուշադիր լինել։ Առավել հստակ և մանրամասն հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։
Կառավարության տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է երեկվա ընթացքում հակառակորդի կողմից զոհերի մի մասին՝ անուն- ազգանուններով․ հակառկորդի զոհերը
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան:
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ պայամանվորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ:
«Միացյալ Նահանգներն անհանգստացած է հաղորդագրություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողությունների մասին, որոնց արդյունքում գրանցվել են էական զոհեր, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում»,-րոպեներ առաջ նման հաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՀ ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՀ Նախագահի ելույթը:
168.am-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, թե Ստեփանակերտը հակառակորդի ԱԹՍ-ների թիրախում է այս պահին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:
ՈՒՂԻՂ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:
Ճշտված տվյալներով, Ադրբեջանը կենդանի ուժի 200 կորուստ ունի: Այս մասին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
2020 թ. սեպտեմբերի 27-ը հայոց պատմության մեջ կդառնա վճռորոշ սահմանագիծ: Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի իր իսկ ստորագրած սկզբունքները, Արցախի դեմ սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ կիրառելով մարտական զենքի բոլոր տեսակները, մարտական գործողությունները հասան մինչև Հայաստանի սահմաններ:
«Եթե որևէ մեկը ցանկանա հաղթել, ապա դա կբերի միայն սրացման ու բախումները, որոնք կշարունակվեն երկար տարիներ: Իսկ եթե մտածեն այն մասին, որ բարելավեն հարաբերությունները, որպեսզի դա ժողովուրդներին չպառակտի և չկագնեցնի բարդ իրավիճակի առաջ, ջանքեր պետք է գործադրվեն հետագա կարգավորման համար»,- ասել է Գորբաչովը ՌԻԱ Նովոստիին:
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂՒՂ
Այսօր առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանն այս առիթով հայտարարություն էր տարածել:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային Ղարաբաղում։ Եկեք մեր ուժերի ներածին չափով անենք հնարավորը, որպեսզի այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի։ Մենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել։ Երկխոսության միակ այլընտրանքն աղետն է՝ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս»։