«Այսօր զինուժի տեղափոխման անհրաժեշտություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում». Վարդան Տողանյան

Երևանը ԼՂՀ զինուժ չի տեղափոխի Բաքվի հետ կոնֆլիկտի սրաումից հետո: «Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել է ՌԴ-ում հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը»,-հայտնում է ռադիոկայանի կայքը:

«Այսօր զինուժի տեղափոխման անհրաժեշտություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում»,-ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Տողանյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դեռ հուլիսից: Դեսպանը նաև նշել է, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում սահմանի ողջ երկայնքով:

«Ռազմական գործողությունները սկսվել են դեռևս հուլիսին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հայտարարություններից: Նախապատրաստական շրջանը տևել է ողջ այդ ընթացքում: Իրենց ազգաբնակչության նախապատրաստությունն ընթանում էր, բայց ոչ թե խաղաղության նախապատրաստելու, ինչպես ենթադրվում էր, այլ պատերազմի: Թուրքիայի և Ադրբեջանի այդ հռետորաբանությունը տեսանելի էր, տեղի ունեցան նաև համատեղ զորավարժություններ: Վերջին օրերին Սիրիայից և Իրաքից գրոհայինների տեղափոխում եղավ: Այս ամենը հանգեցրեց նրան, որ գիշերը սկսվեցին Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ուժգին հրետակոծությունները: Այնտեղ, ցավոք, արդեն խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան: Գիշերը սահմանի ողջ երկայնքով սկսեցին ռազմական գործողություններ: Խոսվում է այն մասին, որ դա վաղուց է նախապատրաստվել, որ մի վայրկյանում սահմանի ողջ երկայնքով սկսվեն դրանք»,-ասել է Վարդան Տողանյանը:

Պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս