«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):
«Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով». ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, որ զսպվի հետագա ագրեսիան:
Ամբողջ ազգը պետք է դառնա ազգ-բանակ` հանուն մեր երկրի և պետականության. Գևորգ Գևորգյան. ՈՒՂԻՂ
Այս պահին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ հավաքվել են Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները՝ իրենց գործողությունները քննարկելու եւ համատեղ հայտարարությամբ հանդես գալու նպատակով։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ դժվար է կանախատեսել, թե Ադրբեջանը որքան ժամանակ դեռ կշարունակի իր ռազմական ագրեսիան, սակայն վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ավելի քան պատրաստ են՝ դիմագրավելու այդ ագրեսիային և արժանի հարված հասցնել։
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: ArmLur.am-ը զրուցել է գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
«Իրադարձությունները շատ արագ զարգանում են, և պետք է հասկանանք, որ՝ և՛ ըստ էության, և՛ արդեն պաշտոնապես՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո, նշանակում է՝ պատերազմի մեջ ենք»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին հատուկ նիստ կգումարի: Հատուկ նիստին մասնակցելու նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել խորհրդարան:
Կայքի զրուցակիցը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Այսօր առավոտյան արթնացա ու իմացա Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի հայերով բնակեցված անկախ պետության վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին: Ադրբեջանական բանակի թիրախում է եղել նաև Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:
Ես և, կարծում եմ, նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այդ թվում՝ պետական քաղաքական գործիչները, կարծես թե սպասում էին նրան, ինչ այսօր կատարվում է: Ինքս տեսնում էի նման սցենարի հնարավորություն, համեմատելով և վերլուծելով նախկին և վերջին շրջանի իրադարձությունների զարգացումը, կարծում էի՝ վաղ թե ուշ սկսվելու է:
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
Ակնհայտ է, որ այս գործողություններում իր առյուծի բաժինն ունի Թուրքիան. Տիգրան Աբրահամյան. ՈՒՂԻՂ
Իմ հզոր մարտական ոգին ու կամքը Ձեզ հետ է, ու Ձեզ առաջնորդող: Ինչպես 1994-ին ենք հայր Ալիևին չոքացրել ու զինադադր է մուրացել, հիմա դրա տասնապատիկ անգամը կմուրան որդին ու հետևորդները, եթե համը հանեն: Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաղքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:
Ելնելով ստեղծված իրավիճակից, ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։
«Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումներով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական գործողությունները:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: