«Փայլանը պետք է կոչ անի, որ ամբողջ միջազգային հանրությունը սաստի Թուրքիային նման վարվելակերպի համար». Թևան Պողոսյան

Թուրքիայի խորհրդարանի  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել  հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման հարցում:

Ըստ նրա, Արցախում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև մեծ բախումներ են, և Թուրքիան պետք է հրաժարվի  այդ պատերազմում «կրակի վրա բենզին լցնող» կողմ լինելուց։

«Այս պատերազմում հաղթող չի լինի, կորցնելու են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները։ Թուրքիայի ԱԳՆ, զինադադարի հաստատման համար պատասխանատվություն վերցրեք»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է նա:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մենք չունենք առանձին Ադրբեջան, ընթացող ռազմական գործողություններն ադրբեջանա-թուրքական նախաձեռնություն է:

«Այն, որ նա ասում է` բենզին մի լցրու կրակի վրա, նշանակում է, որ  գիտակցում է, թե Թուրքիան է նախաձեռնողներից մեկը, կողքից բզբզացողը: Եվ սրանից հետո կոչը, թե պատասխանատվություն վերցրու քեզ վրա զինադադարի իմաստով, ինձ համար անհասկանալի է: Փայլանը հակառակը`  պետք  է կոչ անի, որ ամբողջ միջազգային հանրությունը սաստի Թուրքիային նման վարվելակերպի համար»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս