Ալեն Սիմոնյանը դեկտեմբեր ամսին երկու անգամ պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբեր ամսին երկու կարգադրություն է ստորագրել՝ պարգևատրումների մասին։ Կարգադրություններից առաջինը ստորագրվել է դեկտեմբերի 17-ին, հրապարակվել՝ դեկտեմբերի 21-ին ։ Համաձայն նշված կարգադրության՝ միանվագ դրամական պարգեւատրմամբ խրախուսվել են Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները։ Կարգադրության մեջ հիշատակված հավելվածը հրապրակված չէ։ Երկրորդ կարգադրությունը ստորագրվել է դեկտեմբերի 22-ին, հրապարակվել՝ դեկտեմբերի 24-ին։ Այս անգամ էլ ԱԺ աշխատողները պարգևատրվել են տոների առթիվ։
«Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,-ասված է կարգադրության մեջ։
Հավելվածը կրկին առկա չէ։