Երբ ես կարդում էի իր հրապարակած տեքստը, և հետո համացանցում հայտնվեց հայտարարության նախնական տարբերակը, իմ մտքով առաջինն անցավ, որ պարոն Փաշինյանը հրաժարական է տալու, ինքն է նախաձեռնելու, որ հիմնական բանակցողը փոխվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նիկոլ Փաշինյանն իրականություն է դարձնում մղձավանջը։ Եթե այս համաձայնությունը կյանքի կոչվեց, ապա հայոց պետականությունը հեռանկար չի ունենա։
168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից՝ մասնավորապես նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհնչեց ՀՀ ԱԳ նախարարությունից. կմեկնաբանե՞ք` ինչու, և հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել վարչապետի որոշման մասին՝ ինչպես որ տեղյակ չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փատաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին։ Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է»,- այս մասին «Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը» շարքի ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին ս.թ. հոկտեմբերի 22-ին և հնդկական հեռուստաալիքին ս.թ. հոկտեմբերի 25-ին, ապա շեշտում եմ՝ մենք ասել ենք սեպտեմբերի 29-ի մասին, և ոչ թե՝ հոկտեմբերի:
Ես միշտ զերծ եմ մնացել արմատական գնահատականներից։ Փորձել եմ մաքսիմալ կոռեկտ արտահայտվել։ Առաջնորդվել եմ անմեղության կանխավարկածով։ Բայց հիմա բանը բանից անցել է։
Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։
Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի:
Տասը մարդ է զոհվել աֆղանական բանակի երկու ուղղաթիռների ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում:
Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը:
Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացման գործին:
Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը. վարչապետ. ուղիղ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում:
ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զԻնվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած և բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որևէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։
Երեկ մեր երկիրը արթնացավ նոր, խիստ ցավալի իրողության մեջ։ 26 տարի առաջ հաղթած, այս տարիներին հաղթանակի հպարտությամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտություն է կրել, և իրեն հաշտության ստորացուցիչ պայմաններ են պարտադրվել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։
Ղրիմում առաջին արտասահմանյան հյուպատոսությունը բացելուց հետո թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) պահպանում է հետագա ընդլայնման տրամադրվածությունը, կազմակերպությունում ստացվել է անդամակցության 16 հայտ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում է զբաղվել իր բանջարանոցով:
Առողջության հսկողության հարցերով զբաղվող Anvisa բրազիլական գործակալությունը ժամանակավորապես կասեցրել է չինական Sinovac լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված Coronavac պատվաստանյութի փորձարկումները՝ «լուրջ միջադեպի» կապակցությամբ:
Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ամբողջ երկրի դաշնային դատախազություններին հանձնարարել է այն հաղորդագրությունների հետաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են նախագահական ընտրություններում հնարավոր խախտումներին:
ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների խախտումները հետաքննող ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Փիլջերը: