Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը կհետաքննի հնարավոր խախտումներն ընտրություններում

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ամբողջ երկրի դաշնային դատախազություններին հանձնարարել է այն հաղորդագրությունների հետաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են նախագահական ընտրություններում հնարավոր խախտումներին:

Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով արդարադատության նախարարության փաստաթուղթը:

Բարը նշել է, որ հետաքննությունը պետք է անցկացվի միայն այն դեպքում, եթե առկա են «խախտումների մասին հստակ եւ վստության արժանի պնդումներ», ինչպես նաեւ՝ եթե այդ հնարավոր խախտումները կարող են քվեարկության արդյունքների վրա ազդել որեւիցե նահանգում:

Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենը նոյեմբերի 7-ին հայտարարել է նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էին ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները:

Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր է իր սեփական հաղթանակը պաշտպանել դատարանում: Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ պետության գործող ղեկավարը պատրաստ է ընդունել իր պարտությունն ընտրություններում, բայց միայն եթե իրավաբանական գործընթացները, որոնք սկսվել են իր շտաբի կողմից, ավարտվեն անհաջողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս