Բաժիններ՝

ՇՀԿ-ն 16 երկրի հայտ է ստացել կազմակերպությանն անդամակցվելու համար

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) պահպանում է հետագա ընդլայնման տրամադրվածությունը, կազմակերպությունում ստացվել է անդամակցության 16 հայտ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի ՇՀԿ-ի գործերի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը:

«Կազմակերպության ընդլայնման թեման մշտապես գտնվում է օրակարգում, քանի որ կազմակերպությունը չի կարող ինքնազարգանալ սահմանափակ ձեւաչափով:

Էվոլյուցիայի համար պահանջվում է «թարմ արյան», գաղափարների հոսք: Այդպիսի համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում բազմաթիվ պետություններ»,-ասել է Խակիմովը՝ հանդես գալով ճեպազրույցում, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության հարթակում: Խակիմովը որպես օրինակ հիշատակել է Հնդկաստանը, որը 2017 թվականին կազմակերպությանն անդամակցվել է Պակիստանի հետ միասին:

Նրա խոսքով՝ դրանից հետո «ՇՀԿ-ի հզորությունն զգալիորեն ամրապնդվել է»: «Եթե ՇՀԿ-ի մասին խոսենք այսօրվա դրությամբ, ապա այն գործնականում ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարածքի 60 տոկոսն է, ամբողջ երկրագնդի բնակչության մոտավորապես 45 տոկոսը… Դա հզոր կազմակերպություն է, որը վստահորեն իր տեղն է զբաղեցնում է միջազգային հարաբերությունների համակարգում»,-ընդգծել է նա: ՇՀԿ-ի հեղինակության հաստատումը, հավելել է ՌԴ նախագահի ՇՀԿ-ի գործերի հատուկ ներկայացուցիչը, «սեղանին դրված 16 հայտերն են»:

Արդեն երկար տարիներ է, որ կազմակերպությանը միանալու պատրաստակամություն են հայտնում Իրանը, Աֆղանստանը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ, հիշեցրել է Խակիմովը: ՇՀԿ-ի կազմի մեջ այժմ մտնում է ութ երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Չորս երկրներ՝ Բելառուսը, Աֆղանստանը, Իրանը եւ Մոնղոլիան, ունեն դիտորդի կարգավիճակ: Վեց երկրներ ՇՀԿ-ի երկխոսության գործընկերներ են. դրանք են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: 2020 թվականին կազմակերպությունը նախագահում է Ռուսաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս