«Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում այդ հարցը». Աննա Նաղդալյան

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնություն: Երեք օր շարունակ այս համաձայնության վերաբերյալ մանրամասների հղումները տրվում էին միայն ռուսական պաշտոնական կառույցներին, իսկ  Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը խորհրդավոր լռություն էր պահպանում:

168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից՝ մասնավորապես նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհնչեց ՀՀ ԱԳ նախարարությունից. կմեկնաբանե՞ք` ինչու, և հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել վարչապետի որոշման մասին՝ ինչպես որ տեղյակ չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ի պատասխան՝ Աննա Նաղդալյանը եղավ հակիրճ. «Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում այդ հարցը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միայն մամուլից է տեղեկացել  պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության մասին:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս