«Եթե այս համաձայնությունը կյանքի կոչվեց, ապա հայոց պետականությունը հեռանկար չի ունենա»․ Դավիթ Ջամալյան

«Նիկոլ Փաշինյանն իրականություն է դարձնում մղձավանջը։ Եթե այս համաձայնությունը կյանքի կոչվեց, ապա հայոց պետականությունը հեռանկար չի ունենա։ Հաճախ կարելի էր լսել, թե Հայաստանում չի կարող լինել մի այնպիսի ղեկավար, որը մի ստորագրությամբ կհանձնի տարածքները։ Փաստորեն, այդպիսինը գտնվեց։

Հնարավո՞ր էր արդյոք խուսափել այս աղետից․ անկասկած՝ այո՛ եթե չլիներ Փաշինյանի սորոսական իշխանությունը։ Հնարավո՞ր է կանխել աղետը․ այո՛ դեռ հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանի բառի բուն իմաստով աղետաբեր իշխանությունը հեռանա, իսկ այս համաձայնությունը չեղարկվի։ Այլապես առաջիկա օրերին այս ողջ պատերազմի ընթացքում անառիկ պահված Քարվաճառի, Ակնայի դիրքերից բանակը դուրս է գալու, ու հենց այդ պահից էլ՝ դրվելու է հայոց պետականության վերջի սկիզբը։

Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30