Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծն այս տեսքով օրակարգ մտցնելը սխալ է. Բաբկեն Թունյան
«Կոչ եմ անում դեմ քվերակել աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին». Հերիքնազ Տիգրանյան
Խորհրդարանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացնելիս՝ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից դարձնել 100.000 դրամ:
Նիստի մեկնարկից առաջ ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունից 168.am-ին փոխանցեցին, որ նստաշրջանի բացման կապակցությամբ հրավեր է ուղարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը։
Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:
Չգիտեմ դուք ինչպես, բայց իմ քաղաքական գիտելիքներն ինձ նախ և առաջ հուշում են մեկ բան:
Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը փետրվարի 8-ին բանաձեւ է ընդունել Ուկրաինայի շուրջ լարվածության աճի վերաբերյալ, որը դատապարտում է նրա ստատուս-քվոն ուժով փոխելու բոլոր փորձերը:
Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց:
Ոչինչ հավերժ չէ, հատկապես այս քաղաքական իշխանությունը. Էրիկ Ալեքսանյան։
Եվրամիությունում ՉԺՀ-ի ներկայացուցչությունը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ եւ անօգուտ է համարում համապատասխան ջանքերը, որոնք գործադրվում են իբր գլոբալ անվտանգության ապահովման համար: Այդ մասին ասված է փետրվարի 8-ին գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցով նիստը` ՈՒՂԻՂ:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Ուկրաինայի ու, առհասարակ, ՌԴ սահմանակից երկրների ռազմականացումը, ՌԴ-Արևմուտք դիմակայության նոր փուլը, այդ ֆոնին ՌԴ-Չինաստան երկարաժամկետ, խորը համագործակցության նոր ձևաչափը, անոնսում է աշխարհում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման մասին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 394 միլիոն 995 հազար 479: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 740 հազար 187 մարդու:
1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։
«Ինչ որ անում են՝ լավ են անում, հասնում է և՛ բոլոր նախկին իշխանություններին, և՛ ինձ: Շա՛տ լավ են անում: Այսօր պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում իշխանության է եկել անարխիայի կուսակցությունը. Անարխիստական խումբը Հայաստանում 2018թ. զավթել է իշխանությունը, և իրականացնում է անարխիստական գործողություններ, որոնք բացարձակ կապ չունեն ժողովրդավարության, եվրոպական արժեհամակարգի, անգամ մարդկային արժեհամակարգի հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը: Այս մասին Politeka հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը:
Ապրել Կովիդ 19-ի հետ և պահպանել զբոսաշրջությունը. աշխարհում զբոսաշրջային ընկերություններն այս բանաձևով են փորձում շարժվել: Ու թեև Հայաստանում համավարակի առաջին ալիքին հաջորդեց նաև պատերազմը՝ իր հետ բերելով անվտանգային ու տնտեսական լրջագույն մարտահրավերներ, այդուհանդերձ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը հույս ունի՝ 2022 թվականին, ի վերջո, ոլորտը կվերականգնվի:
Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է, ում լիազորությունները 2021թ. ապրիլից ժամանակավորապես կասեցվել են:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է համառորեն շարունակեն վարել իրենց քաղաքականությունը՝ կրկնելով, որ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլև ողջ քաղաքակիրթ հանրությանը։ Անհրաժեշտություն է, որպեսզի Ադրբեջանի այդ ցեղասպան քաղաքականության մասին խոսեն ու բարձրաձայնեն ամենուր, քանի որ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, ցեղասպանություն է քաղաքակրթության դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում է: ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Մակրոնի ու Պուտինի քննարկումների առանցքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է:
Օրերս հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը դառնալ՝ փոխարինելով Անգելա Մերկելին, որը թողել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի կայքում զետեղված վերլուծական հոդվածներից մեկում:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ դեռ հավատում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
Հետպատերազմյան շրջանում ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ: ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Ռուսաստանյան «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը իններորդն է դարձել, որը Հնդկաստանում թույլտվություն է ստացել անհետաձգելի օգտագործման համար: Այդ մասին հայտնել էառողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան: