Բաժիններ՝

Չինաստանը հանդես է եկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ

Եվրամիությունում ՉԺՀ-ի ներկայացուցչությունը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ եւ անօգուտ է համարում համապատասխան ջանքերը, որոնք գործադրվում են իբր գլոբալ անվտանգության ապահովման համար: Այդ մասին ասված է փետրվարի 8-ին գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովելու աշխարհի անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծված է այնտեղ: Փաստաթղթի համաձայն՝ դաշինքի նման փորձերը «սոսկ նպաստում են քաղաքական բլոկների ստեղծմանը եւ ռազմական ոլորտում դիմակայության առաջացմանը»:

«Մենք ՆԱՏՕ-ին կոչ ենք անում հրաժարվելու սառը պատերազմի մտածողությունից եւ գաղափարախոսությունից, հանդես բերելու հարգանք մյուս երկրների ինքնիշխանության, անվտանգության եւ շահերի նկատմամբ, նրանց քաղաքակրթությունների, պատմության եւ մշակույթների առանձնահատկությունների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ն սառը պատերազմի ծնունդն է,- նշված է այնտեղ:- Չինական կողմը գտնում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարելի ապահովել ռազմական միավորումների բռնի ընդլայնմամբ»: Հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք է գործադրի ավելի շատ ջանքեր միջպետական վստահության ամրապնդման համար, ինչպես հարկն է պաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»:

Փետրվարի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Չինաստանի եւ ՌԴ-ի համատեղ հռչակագիրը՝ Պեկինում երկու երկրների ղեկավաների հանդիպման արդյունքներով իբր հարկ է համարել «պաշտպանական դաշինքների վերաբերյալ «ինքնուրույն ընտրություն անելու ինքնիշխան երկրների իրավունքը բացառելու փորձ: Նա ընդգծել է, որ «դաշինքի դռները մնում են բաց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս