Էմանուել Մակրոնը կարող է Ռուսաստանի հետ կարևորագույն բանակցողը դառնալ Արևմուտքի կողմից. CNN

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը դառնալ՝ փոխարինելով Անգելա Մերկելին, որը թողել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի կայքում զետեղված վերլուծական հոդվածներից մեկում:

Ֆրանսիայի նախագահը փետրվարի 7-ին Ռուսաստանում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ փետրվարի 8-ին մեկնելու է Կիև: Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ նրա՝ ՌԴ այցելելու նպատակը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վատթարացումը կանխելն է:

Կրեմլում ընդգծում են, որ բանակցությունների ընթացքում Պուտինն ու Մակրոնը նախ և առաջ քննարկելու են անվտանգության երաշխիքները:

Տեսանյութեր

Լրահոս