Հնդկաստանում թույլատրել են «Սպուտնիկ Լայթ»-ի շտապ օգտագործումը
Ռուսաստանյան «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը իններորդն է դարձել, որը Հնդկաստանում թույլտվություն է ստացել անհետաձգելի օգտագործման համար: Այդ մասին հայտնել էառողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
Նախօրյակին այդ պատվաստանյութի՝ Հնդկաստանում գրանցելու մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: «Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկողը թույլատրել է երկրում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի անհետաձգելի օգտագործումը: Սա COVID-19-ի դեմ իններորդ պատվաստանյութն է երկրում:
Սա էլ ավելի է ամրացնում համավարակի դեմ ազգի կոլեկտիվ պայքարը»,-նախարարը գրել է Twitter-ում:
Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում է մնում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 42,2 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 40 միլիոն, մահացել է 502 հազար քաղաքացի:
Ավելի վաղ Հնդկաստանում հավանություն էին տվել Corbevax, Covaxin եւ ZyCoV-D հայրենական պատվաստանյութերի, Covishield անվանումը կրող AstraZeneca պատվաստանյութի կիրառմանը, ռուսաստանյան Սպուտնիկ V» պատրաստուկին, ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութին եւ միաբաղադրիչ Johnson & Johnson`s պատվաստանյութին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: