«Հարգելի ընդդիմադիր ընտրողներ, առողջ քննադատեք ձեր ընտրած ուժին, բարձրացրեք ձեր ակնկալիքները և առաջադրեք ձեր բարձր սպասումները». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չգիտեմ դուք ինչպես, բայց իմ քաղաքական գիտելիքներն ինձ նախ և առաջ հուշում են մեկ բան: Չես աշխատեցնի՝ չեն աշխատի, չես քննադատի կկարծեն, թե ամենաճիշտն են, ցույց չես տա սխալները՝ դրանք ավելի կխորանան: Եթե դու ինչ որ բան համարում ես քոնը և ակընկալիքներ ունես դրանից, լինի դա քո ընտրած և աջակցած ընդդիմությունը, թե քո ընտրած և աջակցած իշխանությունը, ապա պետք է աներկբայորեն վերահսկես նրան և պահես հաշվետու ռեժիմի մեջ: Ավելին, մոտեցումը քո ընտրածի նկատմամբ պետք է լինի քննադատական մտածողության սկզբունքով, այլ ոչ թե կույր հավատի և ամեն բան հալած յուղի տեղ ընդունելու մոտեցմամբ:
Սա սկզբունք է, որը շատ ավելի օգտակար է ակնկալվելիք արդյունքի առումով, քան ասել «դե իրենք գիտեն ինչ են անում, եկեք աջակցենք»: Եթե կան մտածողներ, որ այս սկզբունքները նույն ռեժիմով չեն վերաբերվում ընդդիմությանը, չարաչար սխալվում են: Ընդդիմությունը ևս պետք է վերահսկվի, պահվի հաշվետու ռեժիմում և ենթարկվի քննադատական մոտեցման, որպեսզի աշխատի, այլ ոչ թե միայն աջակցվի և վերջ: Այլ կերպ ասած միայն աջակցելով չես աշխատեցնի և ոչ էլ արդյունք կակնկալես: Արդյունքը բացառապես հաշվետու և վերահսկելի ռեժիմում պահելու միջոցով է հնարավոր, այլ ոչ թե ձայն տալու, կուրորեն աջակցելու, հետո նստել ու հիասթափվելու:
❗️Հարգելի ընդդիմադիր ընտրողներ, առողջ քննադատեք ձեր ընտրած ուժին, բարձրացրեք ձեր ակնկալիքները և առաջադրեք ձեր բարձր սպասումները, պահեք ձեր ընտրած քաղաքական ուժին վերահսկելի ռեժիմում, եթե համաձայն չեք՝ առաջարկեք ձեր մոտեցումը, աշխատեցրեք նրան, ումից սպասումներ ունեք և կբարձրացնեք նրանց մոտիվացիաները: Դրա համար նրանք միայն պետք է շնորհակալ լինեն ձեզ, իսկ եթե անցնում են ինքնապաշտպանության չընդունելով ակնհայտ բացթողումները, արեք ենթադրություններ առանց հիասթափության:
Հարգելի ընդդիմություն, պահեք և պահպանեք ձեր աջակցության բազան աչքի լույսի պես, որովհետև այլ քաղաքական պաշար, լեգիտիմության բազա և գործիք, որը կիրառելի է ձեր կողմից դուք ուղղակի չունեք: Վերահսկելի և տոլերանտ պահեք ձեր լոբբիստական շրջանակների քաղաքական խոսույթն ու գործելակերպը հատկապես սոց ցանցերում, եթե իհարկե տիրապետում եք այդպիսիքին: Վերջիններիս գործելաոճը հաճախ կրկնում է նույն մեթոդաբանությունը ինչն օգտագործվում է իշխանահպատակ շրջանակների «լոբբիստների» կողմից: Դա վանում է ձեր պոտենցիալ քաղաքական աջակցման շերտերին, որոնք տարբերվում են իշխանամետ շերտերից: Լսեք ձեր ընտրողներին, նրանք ասելիք ունեն ձեզ: Հատկապես զգույշ աշխատեք պասիոնար շրջանակների հետ և մի մեղադրեք հատկապես նրանց պրիմիտիվ և էժան «ջրաղացը ջուր լցնելու կամ այսինչական լիելու մեջ» դա նրանց մոտ ծիծաղ և հիասթափություն է առաջացնում նախ ձեզանից: Մի մեղադրեք ոչ մեկին չաջակցման և պասիվության մեջ, ոտքի չկանգնելու, փողոց դուրս չգալու, անհաղորդ և անտարբեր լինելու մեջ: Բոլոր մեղադրանքների պատճառներն ու աղբյուրները ման եկեք ձեր մեջ:
Միայն հայրենասիրության և պատվախնդրության կոչերով և իշխանության դեֆեկտները մատնացույց անելով և դրանք ապացուցելով մեր քաղաքական իրողությունների պայմաններում իշխանափոխության չես հասնի, իսկ այլ պատգամ և պահանջ ձեր ընտրողը բացի դրանից ձեզանից չունի, դուք եք նրա քաղաքական գործիքը, որը պետք է հարց լուծի: Վերջապես եղեք հանդուգն և ապաբյուրոկրատ: Հանողն էլ եք դուք, փոխողն էլ եք դուք, հաղթողնել եք դուք: Խնդիրը մտքի, կոնցեպտի, ցանկության, ամրության, քաղտեխնոլոգիայի , ռեսուրսի ճիշտ հաշվարկի և կիրարկման մեջ է: Կհանեք, կփոխեք, կհաղթեք, եթե ՃԻՇՏ ԱՇԽԱՏԵՔ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՈւՄ ԱՆՈւՆԻՑ ՀԱՆԵԼՈւ ԵՔ, ՓՈԽԵՔ ԵՎ ՀԱՂԹԵՔ»։