
Բեռլինը պատրաստ է թանկ վճարել Կիևի անվտանգության համար. Բերբոկ

Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:
«Կանենք ամեն բան, որ լարվածությունը չմեծանա: Նման դեպքում մենք Ռուսաստանի դեմ խիստ միջոցների շարք ենք նախապատրաստել: Այդ պատժամիջոցներն աննախադեպ են և համաձայնեցված են բոլոր գործընկերների հետ»,-նշել է Բերբոկն ու հավելել, որ պատրաստ են բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: