Կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում:
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը։
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
Թուրքիայում տուրիստական սեզոնը կսկսվի ապրիլին, մայիսյան տոներին երկրում սպասում են ռուսաստանցի հյուրերին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ:
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Մամուլում գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում տարբեր երկրներում նոր դեսպանների նշանակման մասին։ Հրապարակվող անուններից ամեն հաջորդը նախորդից ավելի խայտառակ է ու ծիծաղելի։ Մինչ հասարակությունը հասցրեց տարակուսել դիվանագիտության հետ որևէ օրգանական կապ չունեցող Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու լուրի կապակցությամբ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Մեծ Բրիտանիայում ցանկանում է դեսպան նշանակել պատգամավոր Անուշ Բեղլոյանին։
Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել:
«Կարող են լինել զինված խմբեր, ո՞նց են բացառելու, որ նրանց մոտ եղած զենքը կրակի։ Ինչ է՝ գիտակցված գնում են ռիսկի՝ ունենալով հավանականություն, որ այդ զենքը կարող է կրակե՞լ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գնում է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, ու չեմ պատկերացնում՝ արդյո՞ք պատկերացնում է, որ կարող է լինել քաղաքացիական բախում։ Բազմաթիվ մարդիկ, պատգամավորներ, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների, խնդիր ունեն անվտանգության, չէ՞ որ, երբ երկրի վարչապետի թիկնապահների քանակն ամեն օր ավելանում է, ինչպե՞ս կարող են այդ ցուցակով ընտրության գնացողներն անվտանգության խնդիր չունենալ, իսկ ընտրությունների գնալով՝ Փաշինյանը փորձելու է լեգիտիմացնել այս պատերազմում իր պարտությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Իսրայելի կառավարությունը երկարաձգել է երկիր մուտքի և ելքի արգելքի ժամկետները:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները:
«Անկախ և հայկական Արցախը, և, ընդհանրապես, ինքնուրույն գործող Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է տարածաշրջանում խաղացող լինել, թելադրել հայկական շահը՝ ի հակադրություն թուրքականի, ի սկզբանե ոչ ոքի էլ պետք չի եղել, առավել ևս՝ Արևմուտքին և թուրքական աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը՝ ընդգծելով՝ հենց արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար նպատակ է դրվել Արցախը ՀՀ-ից օտարելու, Հայաստանի Հանրապետությունից խամաճիկ պետություն ստանալու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Թաղավարդում կար 609 հեկտար սեփականաշորհված հող, իսկ այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտար, որն էլ դիտարկվում է թշնամու կողմից, հետևաբար` գյուղացին, տրակտորիստը չգիտի` մտնի՞ հողատարածք, վարի՞, ցանի՞, ի՞նչ անի։
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն:
Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Այլևս առկա են բավարար հիմքեր` 2018թ. փողոցային շարժումը որպես ատելության և միասնականության դեֆոլտի երրորդ ճգնաժամ որակելու համար: 1996թ. նախագահական ընտրություններն ու 2008թ. մարտի 1-ի բախումները՝ համապատասխանաբար, միասնականության առաջին և երկրորդ ճգնաժամերն էին:
«Բայց այստեղ ես տեսնում եմ մի հրաշալի տանդեմ, բարոյական տեսակետից շատ մեծ համատեղելիություն, թեև այս 3 տոկոսը, ում մասին խոսում էի, իրենք անձնական ջերմ կապեր հաստատելու անընդունակ են լինում առհասարակ, բայց այստեղ մենք տեսնում ենք ամուր ընտանիք: Ես այստեղ մի փոքր կասկածում եմ, իհարկե, չի կարելի մտնել մարդկանց անձնական կյանք, բայց չմոռանանք, որ իրենք անընդհատ համագործակիցներ են եղել, թեկուզ այդ խմբագրատանն աշխատելիս, իրենք անընդհատ միասին գործ են արել, երբ կա ընդհանուր նպատակ, իրենք շատ լավ իրար լրացնելով՝ դա իրագործում են: Իրենք նաև ամուսիններ են, բայց կարևոր է ընդհանուր նպատակները: Դատելով Աննա Հակոբյանի պահվածքից՝ ինքն էլ է մտնում 3 տոկոսի մեջ»,- ասաց հոգեբանը:
Երբ տարիներ առաջ Հանրապետականը շրջադարձային որոշում կայացրեց անդամակցելու Եվրասիական միությանը,խորհրդարանում մի «լաչառ» երեսփոխան իրեն «ճղում» էր ՝քննադատելով մեզ։ Ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարեց, որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի համաձայնությամբ։
Ո՞վ է ՌԴ-ից, Չինաստանից ՀՕՊ-երը գնելու պայմանագրերը չեղյալ հայտարարել. Վոլոդյա Հովհաննիսյան
Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
«Մենք դեռ ուղղակի չենք կարող դուրս գալ այդ շոկից, վշտի, սգո, վատթարին սպասելու հոգեվիճակից: Սա՝ մի կողմից, բայց հասարակությունը, բնականաբար, տարբեր շերտերից է բաղկացած, և ամեն շերտ իր յուրովի հոգեվիճակում է գտնվում: Այսօր արդեն կարող եմ փաստել, որ տրամադրությունների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում: Թեկուզ զուտ ամենատարբեր ոլորտների փորձագետների վերլուծությունները երբ լսում ենք, այսպիսի համերաշխություն, մոտավորապես միևնույն գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին, այսպիսի համահունչ վիճակ ես չեմ հիշում: Նկատելի է, որ, մեղմ ասած, դժգոհությունները գնալով դառնում են ավելի մասսայական, բայց գործընթացը դանդաղ է տեղի ունենում»,- ասաց Նալչաջյանը:
Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
«Աուգուստո Պինոչետը, որը բռնակալ էր, մի խելոք միտք է արտահայտել. «Երբ վատ է, կանչում են Աստծուն և զինվորին, իսկ երբ հետո լավանում է, Աստծուն՝ մոռանում, իսկ զինվորին դատում են»: Մեզ հիմա զինվոր է պետք: Նայեք Հայաստանի վիճակը: Ես բժիշկ եմ, եթե ինձ մոտ նման հիվանդ բերեին, կփորձեի որոշել՝ ինչ խնդիրներ ունի այդ հիվանդը, որ կարողանամ ընտրել այն դեղը, որը կօգնի հիվանդին»,- այսօր ասուլիսում ասաց գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանն ու թվարկեց երկրի խնդիրները՝ արտաքին աշխարհի հետ նորմալ կապեր հաստատել, բանակը վերականգնել:
«Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։
«Մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, երբ համախմբված ենք եղել»,- երեկ Երկրապահ կամավորական միությունում տեղի ունեցած վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին:
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ:
«Ցավում եմ, որ նման իրադարձություններն արթնացրին ժողովրդի զգացմունքներ, այն հիասթափությունը, որը շատ վաղուց պետք է լիներ դեպի իշխանություն, շատ մեծ գին վճարեցինք, որ մարդիկ հասկանան, թե ի՞նչ է կատարվել, և ո՞վ է եկել իշխանության»,- ասաց Սահակյանցը: