«Պետք է կարողանանք ամեն ինչից անկախ՝ մեզ ճիշտ պահենք»․ Սասուն Միքայելյան
«Մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, երբ համախմբված ենք եղել»,- երեկ Երկրապահ կամավորական միությունում տեղի ունեցած վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Անկախ պաշտոնից, դեմքից, դիրքից․ Սա, գիտեք, որ Վազգենի օջախն է, և մենք ոնց որ իր թողած գործի հետնորդներն ենք, պետք է կարողանանք իրոք փառքով պահենք արցախյան ազատամարտից մինչև այսօր զոհված, հաշմանդամ դարձած մեր տղերքի, ինչո՞ւ չէ, նաև այն տղերքի, ովքեր այսօր կենդանի են, տարբեր հարցերում մեծ խնդիրներ ունեն, մենք պետք է կարողանանք համախմբված լինենք, պետք է կարողանանք ամեն ինչից անկախ՝ մեզ ճիշտ պահենք, որ թե ընդհանուր մեր Հայաստանի ներքաղաքական վիճակը, թե ընդհանուր սահմանների պաշտպանությունը, որ պահվի»,- ասել է Սասուն Միքայելյանը։
ԵԿՄ ընդլայնված նիստին ներկա էին նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նիստի ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԵԿՄ-ն միանշանակ ցույց է տվել, որ պատրաստված կառույց է․
«Սա կառույց է, որը պատմություն ունի, սա կառույց է, որ իրար ճանաչում են։ Ինքը հիմա իր գոյությամբ լուծում է նաև աֆղանական սինդրոմի հարցը, ինքը պատրաստում է ջահել սերունդ»։
Նիստի ընթացքում ձևավորվեցին և համալրվեցին ԵԿՄ վարչության հանձնաժողովները, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ։
Մանրամասները՝ տեսանյութում