«Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։
«Մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, երբ համախմբված ենք եղել»,- երեկ Երկրապահ կամավորական միությունում տեղի ունեցած վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին:
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ:
«Ցավում եմ, որ նման իրադարձություններն արթնացրին ժողովրդի զգացմունքներ, այն հիասթափությունը, որը շատ վաղուց պետք է լիներ դեպի իշխանություն, շատ մեծ գին վճարեցինք, որ մարդիկ հասկանան, թե ի՞նչ է կատարվել, և ո՞վ է եկել իշխանության»,- ասաց Սահակյանցը:
ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության մեջ եւ կարծում է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին:
Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբնետի կազմում վերաբաշխումների մասին:
Չդիմացա և ես էլ որոշեցի արձագանքել ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի «խաղաղասիրական» դարակազմիկ մտքերին․ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, պետք է առաջ նայել»։ Կարելի է ենթադրել, որ տիկինը, ելնելով պատգամավորական բարեկեցությունից, ընդամենն իր հնազանդությունն է հայտնում՝ արձագանքելով նույն այդ բարեկեցությունն իրեն պարգևած կուռք-վարչապետին․ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։
Գեորգի Պողոսյանը՝ իշխանության դեմ պայքարի իր տարբերակի մասին. ՈՒՂԻՂ
Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում:
«Միշտ հարգանք եմ տարածել իրավապահ մարմինների նկատմամբ, բայց վերջին շրջանում ոստիկանության գործողություններն ուղղակի ինձ ստիպում են նահանջել հարգանքի մոտեցումից: Ամենավայրագ ձևով անհամաչափ միջամտություն ունենալ քաղաքացիների կողմից իրականացվող խաղաղ հավաքներին՝ սա ուղղակի անթույլատրելի է իրավական և ժողովրդավարական հռչակված պետությունում: Եկել եմ այն կարծիքի, որ ոստիկանությունը պետք է մաքրենք անկիրթ մարդկանցից»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հայտնելով, որ մի քանի օր է՝ այցելում է անազատության մեջ ապօրինաբար պահվողներին, որոնց տարել են ոստիկանության բաժիններ՝ ազատ հավաքին մասնակցելու համար:
Կարինե Նալչաջյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած նոր PR ակցիաների մասին. ՈւՂԻՂ
168.am-ը այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեց Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից փոխանցեցին, որ գերիների հարցով զբաղվում է գերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Տիգրան Ավինյանը։
«Իբր թե ո՞վ տեղյակ չէ, որ GPS-ով են սահմանները որոշում, ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված։ Մեր գյուղն առանց դրա էլ հայտնվել է վատ վիճակի մեջ, սահմանին մոտ է։ Մնացած իրավիճակի հետ կապված, խնդրում եմ, եկեք գյուղ, սեփական աչքով տեսեք, խոսեք բնակիչների հետ, սահմանը տեսեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
Գևորգ Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Ուզում եմ հարց տալ՝ ո՞ւր գնացին օլիգարխներից հավաքած բռնոցի-բաց թողոցի այդ հսկայական փողերը: Ո՞ւր գնացին 150 միլիոն պարգևավճարները: Առանց արդյունքի՝ 2 միլիարդ պետական պարտք է ավելացվել մինչև պատերազմը. ո՞ւր են գնացել այդ փողերը: Ո՞ւր է գնացել կորոնավիրուսի դեմ պայքարի 800 միլիոնը, որ եկել է ՀՀ: «Հայաստան» համահայկական հիմնադրամից 110 միլիոն փող է փոխանցվել բյուջե, ո՞ւր է գնացել դա:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մի շարք փակ հանդիպումներ անցկացրեց խորհրդարանում։ Նախ՝ նա երկար ժամանակ անցկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, այնուհետև՝ Արարատ Միրզոյանի, որից հետո գնաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ։
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:
«ՊԲ հրամանատարի մահափորձը, ինչպես ձևակերպվում էր, դա թողնել մի կողմ և անցնել նոր աշխատանքի, նոր միսիաների, նոր գործողությունների… կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նախ՝ այդ հարցի վրա լույս սփռվեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են պաշտոն ընդունում մի իշխանությունից, որը չի ծառայում ՀՀ շահերին, բայց ինչևէ, այդ հարցերը պետք է ուղղել իրենց»,- ասաց Գևորգյանը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։
Ժամանակաշրջանով պայմանավորված բազմաթիվ հարցեր ռազմավարական այս ոլորտում մնացին չպարզաբանված, իսկ գործարքի ավարտին փոխվարչապետ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի նոր աշխատանքը էլ ավելի շատ հարցադրումներ հարուցեց։ Հիշեցնեմ, որ Վարագ Սիսեռյանը օրերս նշանակվեց «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրեն՝ ութանիշ աշխատավարձային դրույքաչափով։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․
Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է խուսափել լրագրողներից. ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խորհրդարանում նա խույս տվեց լրագրողներից՝ չպատասխանելով որևէ հարցի։
Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: