Վրաստանը մեր բարեկամն է, մենք պետք է զգույշ լինենք նրա հետ հարաբերություններում: Այս մասին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է 1tv.ge կայքը:
Իրանի իշխանությունները կարողացել են ստանալ ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս:
Երեկ Անվտանգության խորհրդի գրասենյակը մեջբերումներ էր տարածել իրավունքի ուժով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ԱԽ երկու տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ. և 30.09.2021 թ. մի քանի նախադասություն, թեև հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ.։
Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:
«Չեմ մասնակցելու ընտրություններին: Վախենում եմ: Բոլորին վստահում եմ՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Ձեզ էլ եմ վստահում: «Վստահել»-ը չակերտների մեջ եմ ասում, բայց Ձեզ իրականում եմ վստահում, հուսով եմ՝ չեմ սխալվում: Չեմ տեսնում մեկին, ով կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»,- ասաց մի տղամարդ:
«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը:
Փաշինյանական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, և երեկվանից նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կասկածի տակ են դնում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համառ պնդումը, թե պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Եվ, ինչպես Օնիկ Գասպարյանն է երեկ իր տարածած հայտարարության մեջ նշել՝ «այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել»:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հեռահար բանավեճին ու փոխադարձ մեղադրանքներին։
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 077-ով: Մահացել է ութ մարդ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, ռազմագետ, տնտեսագետ ու գյուղատնտես. նա կարող է միայն լինել այդ ամենի լավ ղեղավարը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իրենք կգան իշխանության, իսկ ներկայիս իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կդարձնեն քիփլիկ ընդդիմություն:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը news.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հանրայինի եթերում իր հասցեին արված արտահայտություններին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 16-ին անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով վերջին պատերազմի սկսման պատճառներից, հայտարարել էր. «Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»։
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը:
Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ուշացած է:
Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարեկ Տերյանին էկոնոմիկայի նախարարի տեղական նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող կլիմային նվիրված գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության առնչությամբ որոշում դեռ չի ընդունվել:
Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձեւացնում է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը:
Անվտանգության խորհուրդը ապրիլի 15-ին հրապարակել էր սեպտեմբերի 30-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստից գաղտանզերծված փաստաթուղթ, ըստ որի` Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Մինչդեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման բան է զեկուցել:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ալիևի բացարձակ ցինիզմն ու պոռոտախոսությունը՝ Զանգեզուրն ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու վերաբերյալ, կապում է նրա հոգեվիճակի հետ:
Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա և պատանդներ պահել, ձերբակալված է։
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, հիմնականում անդրադարձել էր Արցախյան վերջին պատերազմին, ներկայացրել որոշ մանրամասներ մարտական գործողությունների իրականացման վերաբերյալ քննարկումներից։
Երեկ կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ: