Բաժիններ՝

Սերբիան հայտարարել է, որ շահագրգռված է Ռուսաստանից գազի մատակարարումների ավելացմամբ

Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Սերբիան շահագրգռված է գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ, քանի որ մեր պահանջները տարեցտարի աճում են»,-ասել էնա, պատասխանելով այն հարցին, որը վերաբերում է Ռուսաստանից գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացմանը կամ նոր պարտավորագրի կնքմանը: Նրա խոսքով՝ Սերբիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժինն ավելացել է մինչեւ 62 տոկոս՝ տարածաշրջանի գծով դրանց ընդհանուր ծավալից:

«Նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում մենք շատ ենք շահագրգռված Սերբիա օտարերկրյա ներդրումների գալով, ինչը նշանակում է, որ գազի մատակարարման ավելացման կարիք ունենք: Եվ ես լիովին վստահ եմ, որ մենք այդ հարցը քննարկելու ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ»,-նշել է Սերբիայի ԱԳ նախարարը:

Սելակովիչը նաեւ այն համոզմունքն է հայտնել, «Թուրքական հոսք» նախագծի իրագործումը Սերբիային է ներգաանվտանգության ավելի բարձր մակարդակ է երաշխավորում, քան ավելի վաղ: Սերբիան ռուսական գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման հույս ունի, հավելել է Նիտոլա Սելակովիչը:

«Ես վստահ եմ, որ դա (գազի մատակարարման պարտավորագրի երկարացումը կամ նոր պարտավորագրի կնքումը) միջկառավարական հանձնաժողովի քննարկան համար առեւտրա-տնտեսական համագործակցության շուրջ թեմաներից մեկը կլինի: Բայց դա կքննարկեն նաեւ ընկերությունները, ես նկատի ունեմ «Սերբիագազ»-ը եւ «Գազպրոմնեֆտ»-ը:

Եվ ես հուսով եմ, որ նրանք որքան կարելի է շուտ կհասնեն համաձայնության»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ Սերբիայի ԱԳ նախարարը նշել է, որ ավելի շատ պարտավորություններ կհայտնվեն գազատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման շուրջ: Սերբիա ռուսական գազի մատակարարման պարտավորագիրն ստորագրվել է2013 թվականի մարտի 27-ին եւ գործում է մինչեւ 2021 թվականի վերջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս