
«Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:
«Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն, ժողովրդի հավատն ու օրենքի գերակայությունն արդարացնելու առաքելություն:
Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը: Խաղաղ ծառայություն ձեզ ու վճռականություն՝ ծառայողական պարտականությունների իրականացման և արդարության հաստատման պատասխանատու գործում:
Սիրելի արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյունն եք. մաղթում եմ, որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը:
Սիրելի վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ: Ձեր կենսագրությամբ վառ օրինակ եք երիտասարդների համար: Մաղթում եմ ամուր առողջություն, հետևողականություն՝ ձեր փորձը նոր սերնդին փոխանցելու գործում:
Խոնարհվում եմ զոհված ոստիկանների հիշատակի առաջ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Զոհված ոստիկանների հարազատներին առանձնահատուկ գնահատումս եմ փոխանցում: Մեր զոհված ընկերների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ:
Աստված պահապան բոլորիդ չարի դեմ կռվում»: