Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 1077-ով
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 077-ով: Մահացել է ութ մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակաման 293 321 դեպք։
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 442 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 279 831 հիանդ, Մահացել է 3 916 մարդ:
Մեկ օրում կատարվել է 31 645 թեստ, այդ թվում 20 727-ը՝ հակագեների եւ 10 918-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:
Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում 3,4 տոկոս, վերջին 14 օրը՝ 2,77 տոկոս, վերջին յոթ օրը՝ 2,04 տոկոս:
Պատվաստում է կատարել 26 427 մարդ, այդ թվում վերջին օրը՝ 1 504 մարդ:
Այժմ կարանտինում է գտնվում 331 մարդ, ստացիոնարներում՝ 2 720, քովիդ-հյուրանոցներում՝ 400 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik -ը: