«Մարուքյանը բոլոր ընտրություններին ասում է՝ գալիս ենք իշխանության, գալիս ու դառնում են քիփլիկ ընդդիմություն». Իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իրենք կգան իշխանության, իսկ ներկայիս իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կդարձնեն քիփլիկ ընդդիմություն:

«ՀՀ քաղաքացին կորոշի՝ մենք ընդդիմությո՞ւն կլինենք, թե՞ իշխանություն: Էդմոն Մարուքյանը բոլոր ընտրություններին ասում է՝ գալիս ենք իշխանության, բայց գալիս ու դառնում են քիփլիկ ընդդիմություն: Իմ կարծիքով՝ այս իրավիճակում այնպես չէ, որ իրենք մեկ վայրկյան կարող են մտածել, թե կարող են դառնալ իշխանություն, քանի որ հանրության հետ շփվելով՝ նման արձագանք չեմ տեսել»,- նշեց Նարեկ Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանության թիմի ներսում դեռ չեն քննարկել Արցախի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու հարցը, հետևաբար՝ ոչինչ չի կարող ասել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության առնչությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930