Կրեմլում պատասխանել են կլիմային նվիրված գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ հարցին

ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող կլիմային նվիրված գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության առնչությամբ որոշում դեռ չի ընդունվել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, դեռեւս որոշում չկա, հարցն առաջվա պես ուսումնասիրվում է: Ձեզ կտեղեկացնենք հենց որ վերջնական ըմբռնում լինի»,-պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե Պուտինն արդյոք որոշում ընդունել է կլիմային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում նրան առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում: ԱՄՆ-ի պետքարտուղար Թոնի Բլինքենը պարզաբանել է, որ Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել առաջիկա շաբաթներին: Նաեւ Սպիտակ տան մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Բայդենը կլիմային նվիրված գագաթնաժողովին, որը Վաշինգտոնը մտադիր է վիրտուալ ձեւաչափով կազմակերպել ապրիլի 22-23-ին, հրավիրել է 40 համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Պուտինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930