Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։
Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա:
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան: Տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:
Լիտվան Եվրամիությունում Հայաստանի առանցքային գործընկերներից է և կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում:
Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնինի նահանգում տեղի 4,4 հազար բնակիչների անվտանգ վայրեր են տարհանել չդադարող անձրեւների եւ դրանց կողմից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԱԺ փոխնախագահ,«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատերազմական օրերի մասին նոր մանրամասներ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հոկտեմբերի 4-ին լրիվ կազմով հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիվանատունը։
Զենքի քանակությունը, որն ամերիկացիները թողել են Աֆղանստանում եւ որի ընդհանուր արժեքը գնահատվում է 85 միլիարդ դոլար, սասրափեցնում է: Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության (ԴԾՌՏՀ) հարցերով տնօրեն Դմիտրի Շուգաեւը։
Հայաստանում ոչ մի նախորդ իշխանություն, բնավ, սուրբ և կատարյալ չէր։
Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանում իշխանության ղեկին գտնվող և պարբերաբար կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմամիլիարդատեր ընտանիքից
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Իսպանիայի Բիլբաո քաղաքի Ներվիոն գետի ջրերում իրատեսական քանդակ է հայտնվել խեղդվող երիտասարդ աղջկա հսկայական դեմքի տեսքով, որը վախեցրել է տեղացիներին:
Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում երկրի և ժողովրդի համար:
Վիլնյուսի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Նիկոլ Փաշինյանին ողջունել են Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Նեիլաս Տանկևիչիուսը, Լիտվայում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս քվեաթերթիկները: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ Թբիլիսիի սակրեբուլո (քաղաքային խորհուրդ) անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը:
Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմա – մարտավարական զորավարժությունները:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։
Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։
Իրանի անհանգստությունը, արտաքին ոչ միաբևեռ ուժերի հանդուրժողականությունը և ակնկալիքները՝ ըստ Սերժ Սարգսյանի
Պոպուլիզմը կործանարար է այն երկրների համար, ովքեր ունեն անվտանգային խնդիրներ. Սերժ Սարգսյան
Ի՞նչ է լինելու սրա վերջը. հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանը
Իմ կշտամբանքն ուղղված է Զինված ուժերից կիլոմետրերով հեռու մարդկանց, ովքեր մսխեցին մեր ռազմատեխնիկան. Սերժ Սարգսյան
Մինսկի խումբը չի կարող լուծել խնդիրը, եթե մենք պահանջատեր չենք. Սերժ Սարգսյան
Կուբան արագացնում է COVID-19- ի դեմ պատվաստումների ծրագիրը, քանի որ նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակչության 90 տոկոսին: