Բաժիններ՝

The Guardian-ն անդրադարձել է Բրիտանիայում Ալիևի գույքային մեքենայություններին

Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանում իշխանության ղեկին գտնվող և պարբերաբար կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմամիլիարդատեր ընտանիքից։ Այդ մասին  հայտնում է The Guardian-ը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի փաստաթղթերում» ներկայացվել են գնման մանրամասները, ինչից պարզ է դառնում, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կապված օֆշորային ընկերությունները վերջին 15 տարիների ընթացքում Բրիտանիայում վաճառել շուրջ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող սեփականություն։ Նշվում է, որ անշարժ գույքի գնումը ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ ստերլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից, որի շահառուն նախագահ Իլհամ Ալիևի որդի Հեյդարն է, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031