
Երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան զայրացրել է Լիլիթ Մակունցին

Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար:
Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հավաքվածներին հեռանալ: Չեն գնացել՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտում:
Հետո դեսպանատունը գաղտնի ծառայությունների աշխատակիցներին է հրավիրել՝ հավաքվածներին հեռացնելու համար:
Ի դեպ, երիտասարդների հարցին՝ արդյոք իրենք խախտո՞ւմ են որեւէ օրենք, ոստիկանները բացասական պատասխան են տվել: