
Կուբան նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակիչների 90 տոկոսին

Կուբան արագացնում է COVID-19- ի դեմ պատվաստումների ծրագիրը, քանի որ նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակչության 90 տոկոսին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Կուբայի 11.3 մլն բնակչության ավելի քան 80 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը՝ Կուբայի արտադրած «Աբդալա», «Սոբերանա -2» կամ «Սոբերանա-պլյուս» պատվաստանյութերով:
Կուբայի բնակչության մոտ 50 տոկոսը ստացել է պատվաստանյութերի բոլոր անհրաժեշտ դեղաչափերը: Կառավարությունը հայտարարել է, որ Կուբան մտադիր է դառնալ առաջին երկիրը, որը պատվաստել է իր բնակչության մեծ մասին՝ սեփական պատվաստանյութերով: