
Հեղեղումներ են տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևելքում

Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնինի նահանգում տեղի 4,4 հազար բնակիչների անվտանգ վայրեր են տարհանել չդադարող անձրեւների եւ դրանց կողմից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Հոկտեմբերի 2-ից ամբողջ նահանգում չեն դադարում անձրեւներն ու ամպրոպները, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիով եւ առանձին շրջաններում՝ կարկուտով:
Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին ժամը 06:30-ին (Երեւանի ժամանակով 02:30-ին) ջրի մակարդակը նահանգի 13 ոչ մեծ ջրամբարներում գերազանցել է կրիտիկական նշագծերը: Ամենաշատ բնակիչներ տարհանվել են Շանյան, Դալյան, Անշան, Բենսի, Լյաոյան քաղաքներում: Զոհվածների եւ տուժածների մասին հաղորդագրություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: