Բաժիններ՝

Երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակը պետք է կարգավորվի առանց օտարերկրյա միջամտության. Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի հյուսիսարևմտյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կարգավորվեն այնպես, որ բացառվի օտար բանակների միջամտությունն ու ներկայությունը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին:

«Երկրի անվտանգությունն առաջընթացին ուղղված գործունեության հիմքն է բոլոր ոլորտներում: Նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել մեկ ուրիշի հաշվին, թող իմանա, որ շուտով դրա համար ապտակ է ստանալու»,- ԻԻՀ գերագույն առաջնորդին մերբերում է ԻՐՆԱ գրծակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում երկրի և ժողովրդի համար:

«Կարևոր փորձությունների ընթացքում Իրանի ԶՈւ-ն ապացուցել է, որ ունակ է ապահովել երկրի անվտանգությունը՝ ինչպես սահմանների, այնպես էլ ներքին անվտանգությունը», – հավելել է Խամենեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս