Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացիներ են ձերբակալվել:
Ալիևը հայտարարել է, որ «այսօր նոր դարաշրջան է սկսվում Հադրութի և ամբողջ Ղարաբաղի համար»:
ՊՆ-ից այցի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում:
Ավստրիայի կանցլերը, իր հերթին, հերքել է կոռուպցիայի մեղադրանքները: Սեբաստիան Կուրցն ասել է, որ իրեն չի անհանգստացնում կոռուպցիայի հետաքննությունը, քանի որ ինքը մեղավոր չէ:
Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Բաթումիում փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը, որի հետևանքով, վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է:
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։
Վրաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 844 նոր դեպք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը, ինչի հետևանքով Արցախում խաղաղ բնակիչ է զոհվել։
Ես սկզբունքորեն դեմ եմ այս կամ այն խնդրի իրավիճակային, հատվածական լուծմանը, որովհետև դա կարող է ապահովել կարճաժամկետ արդյունք, գուցե քաղաքացիների լավ վերաբերմունք, բայց առանց կոմպլեքս լուծումների, քաղաքի խնդիրները շարունակելու են գոյություն ունենալ։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում մի կողմից խոտհարքերի մեծ մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մյուս կողմից էլ՝ տարին բարենպաստ չէր անասնակերի առումով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչումը և արցախահայության ինքնորոշման իրավունքի հարգումը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…»,- մանրամասնել էր Էլբակյանը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի ուղղությամբ տեղի է ունեցել 2 ադրբեջանական սադրանք՝ թիկունքի մեքենայի խոցում և զինծառայողի վիրավորում։
«Փաշինյանը մի քանի օր առաջ Լիտվայում հայտարարեց, որ Իրանի դեմ որևէ խաղի մեջ չեն մտնի, դա խոսքով պետք է լիներ, և սա լավ առիթ էր, որ երբ Իրանն իր օդը փակել էր, Հայաստանը նման քայլի չդիմեր և իր արարքով ապացուցեր, որ Իրանի դեմ խաղի մեջ չի մտնի: Կարող էր գոնե մեկ ամիս սպասել, նոր այս թույլտվությունը Ադրբեջանին տալ: Կարծում եմ՝ ինչպես միշտ, Փաշինյանը սրան գցել է, նրան գցել է, հիմա էլ այդ խոսքով և այդ արարքով Իրանին է գցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինանսական տարում երկիր փախստականների ընդունման քվոտան:
Մի բան պիտի անես, որ քեզ օգնեն. ոչինչ չանողին Աստված էլ չի օգնում. Տիգրան Թորոսյան
2022 թվականի պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ։
Հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021թ. մարտի 24-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:
Ադրբեջանում ու Թուրքիայում շատ լավ հասկանում են հողի գինը, ի տարբերություն ոմանց. Տիգրան Թորոսյան
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ:
2022 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 38,630.9 մլն դրամ, այսինքն՝ 7,604.9 մլն դրամով ավելի, քան հատկացվել էր 2021 թվականի պետական բյուջեով: Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ գումարի ավելացումը պայմանավորված է ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
2021 թվականի օօգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք և քաշքշոց տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի ու աշխատակիցների միջև։
ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից:
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս տարի ԵՄ-ն ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ, ինչպես և ակնկալվում էր, ուշադրություն և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրեց ԱլԳ անդամ երկրներին: Նրա խոսքով, այլ հարց է, թե ԵՄ այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ժամանակի ընթացքում, սակայն արձանագրենք, որ աշխարհաքաղաքական միտումների ներքո ԵՄ-ն սկսեց աշխատել: Վերլուծաբանը նշեց, որ տեղում՝ հարավկովկասյան երկրների կողմից ԵՄ-ին հրապարակայնորեն հատկացվող դերակատարության հանգամանքը ենթադրում է, որ ինչ–որ գաղափարի շուրջ կա պատկերացում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
Թշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ 168.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմից 1 զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։