Ովքե՞ր են կողմ քվեարկել Ալեն Սիմոնյանի հեղինակած փոփոխությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուն

Հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021թ. մարտի 24-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Եթե ավելի մատչելի ձևակերպենք, խոսքն Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի փոփոխությունների մասին էր, համաձայն որի՝ վիրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն՝ այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ն քննել է գրավոր ընթացակարգով, մասնակցությամբ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի, դատավորներ Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Աշոտ Խաչատրյանի, Էդգար Շաթիրյանի, Արևիկ Պետրոսյանի, Արթուր Վաղարշյանի, Երվանդ Խունդկարյանի: Արայիկ Թունյանը հարցի քննարկմանը չի մասնակցել:

168.am-ի տեղեկություններով՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանող են ճանաչել Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը:

Գործով զեկուցողն Աշոտ Խաչատրյանն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս