Այն, ինչ այսօր անում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան վարչական լծակների չարաշահմամբ՝ տեղական իշխանության ուզուրպացիա:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսվում է Հռոմում, հոկտեմբերի 30-ից 31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շրջանակներում։
Սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին ճշգրտելու, թե արդյո՞ք երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը վերստ գյուղերը որևէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը:
Այտիի պրեֆեկտուրայի Կարիա քաղաքում հոկտեմբերի 12-ին բեռնատարը մխրճվել է մայթով անցնող ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Պաշտոնական այցով հոկտեմբերի 12-13-ը Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում է անհայտ կորած այն բանից հետո, երբ Kompasu արեւադարձային փոթորիկը, որն ուղեկցվում էր սաստիկ տեղատարափ անձրեւներով, մոլեգնել է Ֆիլիպիններում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձեւակերպման մասին:
Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է որոշակի արտադրանքների մատակարարումը Չինաստանից Ռուսաստան՝ օրենսդրության պարտադիր պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդվում է ծառայության կայքում:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնդկաստանի չհիմնավորված պահանջները դժվարություններ են ստեղծում Չինաստանի հետ սահմանային հարցերի շուրջ բանակցություններում: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լուն Շաոխուան:
Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, առանձին- առանձին ու ընդհանրության մեջ, երկրի ու հասարակության հանդեպ շոկային թերապիայի օրինակներ են, այն վերապահումով, որ շոկը, որպես այդպիսին, հասարակության կողմից չի գիտակցվում։ Հանրության համեմատաբար ակտիվ հատվածն ապրում է շոկի մակերեսային, կարճաժամկետ ընկալմամբ, կատարվում է որևէ խայտառակ, աննախադեպ իրադարձություն, դա առաջացնում է ռեֆլեկտիվ ընդվզում, աղմուկ ու բողոք սոցիալական ցանցերում և… կյանքը շարունակվում է։
Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։
Դոլարի նկատմամբ թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 11-ին այն նվազել է՝ կազմելով 9,00 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ նվազագույն ռեկորդային ցուցանիշից (8.95), որը գրանցվել է սեպտեմբերի 29-ին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:
ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Չումակովի անվան կենտրոնի կողմից տարեց մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացմանը:
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ալիևի և Փաշինյանի հայտարարած խաղաղությունը բացարձակապես նույնը չէ. «Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ խաղաղություն բառը նշելով, իսկ Ալիևը խաղաղությունը պատկերացնում է մի պարագայում, երբ տարածաշրջանում չի լինի ոչ մի հայ, կամ կմնա հայկական փոքր համայնք, որ աշխարհին ցույց տա՝ տեսեք՝ մենք նրանց չենք սպանում: Սա է Ալիևի խաղաղության պատկերացումը: Թե Փաշինյանը ինչ նկատի ունի, կամ որքանով է դա ընդունելի Փաշինյանի համար, ես չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Փաշինյանի մտաունակությունները և ռազմավարական հեռատեսությունը, ես հասկանում եմ, որ տարածաշրջանում ունենալու ենք Իլհամ Ալիևի խաղաղությունը»:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ինքն ու Լավրովը հանդիպման ժամանակ անդրադարձել են Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության, նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին:
Հայկական զինուժի գործոնը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է դարձնում կռվախնձոր Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի միջև։
«Բայց մենք պետք է հասկանանք, որ կա Մինսկի ֆորմատը, որի կողմնակիցը շարունակում է մնալ Երևանը, և որը պետք է զբաղվի Արցախի կարգավիճակով, կոնֆլիկտի լուծման հարցերով: Բոլոր կողմերը որպես մեսիջ պետք է ընկալեն և առաջին հերթին Մոսկվայում տեսնեն, որ պետք է ակտիվացնել ջանքերը հենց Մինսկի խմբի շրջանակներում՝ զուգահեռ ունենալով այլ ֆորմատ, որն այսօր կա փոխվարչապետների մակարդակով և նաև՝ Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու եռակողմ դիվանագիտութան շրջանակներում:
«Անցկացրել եմ կարևոր զրույց Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ Դոնբասում պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցություններն ակտիվացնելու և «Նորմանդական քառյակ»-ի գագաթնաժողովը նախապատրաստելու վերաբերյալ»,- նշել է նա:
Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։
Դեռևս սեպտեմբերի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի:
Թաիլանդը բացում է օդային սահմաններն, առանց կարանտինի անհրաժեշտության, պատվաստման ամբողջ կուրսն անցած զբոսաշրջիկների համար, որոնք կժամանեն COVID-19- ի հետ կապված ամենաքիչ ռիսկային 10 երկրից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչային:
Թուրքիայի հարավում՝ Անթալիայում մահացել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությանը: