Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի ուղղությամբ տեղի է ունեցել 2 ադրբեջանական սադրանք՝ թիկունքի մեքենայի խոցում և զինծառայողի վիրավորում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի ուղղությամբ տեղի է ունեցել 2 ադրբեջանական սադրանք՝ թիկունքի մեքենայի խոցում և զինծառայողի վիրավորում։

Մարտակերտի ուղղությամբ այսօր արձանագրվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվող քաղաքացիական անձի մահվան ելքով միջադեպ. ադրբեջանցի դիպուկահարները նպատակային կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ։

Որքան հասկանում եմ, այս ընթացքում տարբեր բնույթի այլ սադրանքներ ևս եղել են, սակայն սա մահվան ելքով առաջին պատահարն էր։

Ու սա այն պարագայում, որ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ։

Այս վերջին հանգամանքն ավտոմատ կերպով այլ երանգավորում է հաղորդում տեղի ունեցած միջադեպին։
Նույնիսկ առանձին միջադեպերի կամ լոկալ գործողությունների համար այս իշխանությունը աշխատող հակազդեցության մեխանիզմ չունի։

Միայն ՌԴ գործոնն է, որը տարբեր իրադրության դեպքում զսպում կամ կանխարգելում է իրավիճակի հետագա լարումը, իսկ հայաստանյան իշխանությունների գործոնն այսպիսի գործընթացներում զրոյական է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031