Որոշ ժամանակ առաջ տեղահանված արցախցիները եղել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իրենց դիմավորած ներկայացուցչին նամակ էին փոխանցել ու խնդրել հանդիպում որևէ պատասխանատու անձի հետ: Արդյունքներ չկան:
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելուց հետո Արցախից տեղահանված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ: Գրասենյակի մոտ հավաքվածները հայտնեցին, որ դեռ մեկ ամիս առաջ են նամակ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, խնդրել են ընդունելություն՝ իրենց հարցերով զբաղվելու համար, սակայն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված նախարարների կաբինետը առաջարկել է ծառայության վերադառնալ բոլոր զինվորականներին եւ այն հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք գործել են երկրի նախորդ կառավաության օրոք:
Հետաքրքրական է, արդյո՞ք հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ է՝ հաշվի առնելով Հայաստանի գոյության գլխին կախված դամոկլյան սուրը, թե ոչ։ Թերևս, հաշվի առնելով, վերջինիս սիրախաղային ֆիասկոն թուրքական կողմի հետ՝ հանդիպումը բնականաբար նախաձեռնել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում յոթերորդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
Հադրութի շրջանի Տող գյուղի տարեց բնակիչը վաղ առավոտից Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք սոցիալական աջակցություն էին պահանջում Կառավարությունից՝ մինչև իրենց բնակարանների տրամադրման հարցերի լուծումը: Իսկ Տող գյուղի տարեց բնակիչը խոր ցավով խոսեց հայրենի Հադրութի մասին․
ԵԽԽՎ-ն վերջերս զեկույց հրապարակեց պատվաստումների ոչ պարտադիր լինելու մասին, իսկ Հայաստանում նորմատիվ տարբեր ակտերի մակարդակով՝ նախարարի հրաման, թե օրենսդրական փոփոխություն, պատվաստումները, ուղղակի թե անուղղակի, պարտադրվում է հասարակությանը։
ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ:
Հրապարակում կանգնած Փաշինյանի թիմն իր չարաշունչ ներկայությամբ իր թիկունքում պատկերել էր առանց Արցախ արյունոտ քարտեզ, նորանոր գերեզմանների ծանրությունից ու ցավից տնքացող Եռաբլուր, հազարավոր սևազգեստ մայրեր, նվաստության, անճարության ու ստրկության մեջ շղթայված հայրենակիցներ, արցունքից խեղդվող կանայք ու հայրիկ կանչելուց անպատասխան մնացող բազմաթիվ երեխաներ։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժումը ձախողում է համարում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին կոչ է անում այժմ կենտրոնանալ դիվանագիտության վրա:
Արցախյան վերջին պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախից տեղահանվածներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ ապահովել բնակարաններով։
ԵԽԽՎ-ում մեզ համար հետաքրքրական երկու զեկույց է քննարկվել. Ռուբեն Ռուբինյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Այն, ինչ այսօր անում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան վարչական լծակների չարաշահմամբ՝ տեղական իշխանության ուզուրպացիա:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսվում է Հռոմում, հոկտեմբերի 30-ից 31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շրջանակներում։
Սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին ճշգրտելու, թե արդյո՞ք երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը վերստ գյուղերը որևէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը:
Այտիի պրեֆեկտուրայի Կարիա քաղաքում հոկտեմբերի 12-ին բեռնատարը մխրճվել է մայթով անցնող ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Պաշտոնական այցով հոկտեմբերի 12-13-ը Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում է անհայտ կորած այն բանից հետո, երբ Kompasu արեւադարձային փոթորիկը, որն ուղեկցվում էր սաստիկ տեղատարափ անձրեւներով, մոլեգնել է Ֆիլիպիններում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձեւակերպման մասին:
Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է որոշակի արտադրանքների մատակարարումը Չինաստանից Ռուսաստան՝ օրենսդրության պարտադիր պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդվում է ծառայության կայքում:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնդկաստանի չհիմնավորված պահանջները դժվարություններ են ստեղծում Չինաստանի հետ սահմանային հարցերի շուրջ բանակցություններում: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լուն Շաոխուան: