Պատերազմից հետո ՊՆ բյուջեն մի քանի միլիոն դրամով ավելանալու է
2022 թվականի պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ։
Այս գումարից ընթացիկ ծախսերի համար կհատկացվի 222,884.8 մլն դրամ կամ ընդհանուր հատկացված բյուջեի 64.5%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 122,535.9 մլն դրամ կամ 35.5%-ը:
Ծախսերի աճը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեով հատկացվածի նկատմամբ կկազմի 33,726.7 մլն դրամ կամ 10.8%։
Ըստ 2022 բյուջեի նախագծի՝ ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերի համար նախատեսվել է 340,569.3 մլն դրամ։
Այս գումարը նույն նպատակի համար 2021 թվականի պետական բյուջեով հատկացված գումարից ավելին է 34,087.8 մլն դրամով կամ 11.1%-ով։