Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծավալուն հարցազրույցով անդրադարձել է հետպատերազմական մարտահրավերներին, խոսել է սահմանագծման, սահմանազատման կարևորության մասին, ներկայացրել իշխանությունների «ընկալումներն» առ այն, որ, օրինակ, «Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա», և, որ «Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին՝ հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:
Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ հրաժարականի խնդրագիր է տվել երկրի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է տեղական Al Qabas թերթը։
Շուրջ մեկ շաբաթ առաջ տարատեսակ անմաքուր կրքերից ու գործարքներից հետո, ի վերջո, Գյումրիի քաղաքապետ է դարձել «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը։ Եվ թեպետ քաղաքապետն ըստ էության իշխող ուժի ներկայացուցիչ չէ, Գյումրիում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` գյումրեցիները խիստ հիասթափված են։ Նրանք համարում են, որ «Բալասանյան» դաշինքն իրենց քաղաքը հանձնեց երկիրը խայտառակ խնդիրների առջև կանգնեցրած, սուտ խոստումներով ժողովրդի քվեները «գողացած», հազարավոր անմեղ երիտասարդների կյանքեր խլած, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը… 2018 թվականից հետո չի եղել մի դեպք, որ բանակն ասի` մեզ էս ինչ բանը պետք է, մենք ասենք` գիտեք ինչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք…»,- սա երեկ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը…
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է անում հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին։ Այդ մասին գրում է APA գործակալությունը։
Չի կարելի մերժել ներկան ու ստեղծել լրիվ նորը. ԿԳՄՍ նախարար:
Վրացական «Լելո» ընդդիմադիր կուսակցությունը երկրի իշխանություններին առաջարկում է հանդիպական քայլեր ձեռնարկել եւ անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Փարաքարի համայնքապետը դեռևս գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: Այսօր ժամը 14:00-ի սահմաններում 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Հայ գրականության հանրահռչակման համար տրվող գումարը կրճատվել է. Թագուհի Ղազարյանը՝ ԿԳՄՍ նախարարին։
Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան։
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը։
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումը՝ ՈՒՂԻՂ։
Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ, մեկնարկ տալու անզիջում պայքարի: Պայքարին նվիրվելով է միայն հաղթանակ կերտվում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին հեշտ չեն զարգանում. Երևանից մեր երկրի (Ռուսաստանի) հասցեին հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այն, որ Մոսկվան է մեղավոր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության համար: Ի՞նչ է կատարվում. «АиФ»-ի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակի հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ) բարձրացնում է զորքերի մարտունակությունը եւ դրանք զենքի նոր տեսակներով հանդերձում Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների սաստկանալու ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել:
Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները:
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և կարևորում է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:
Լուրջ հիմքեր ունեմ կասկաելու, որ հրապարակված վիճակագրությունն ամբողջական չէ. Պատգամավորը՝ Ավանեսյանին:
Կարիքով պայմանավորված ամսական 2-3 մլրդ դրամ է հատկացվել կորոնավիրուսի դեմ պայքարին. Արսեն Թորոսյան:
Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։
«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն օգոստոսի 15-ին շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաքը գրավելուց հետո առաջին անգամ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ է նշանակել։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ձգձգվում Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի ստեղծման գործընթացը:
Միացյալ Նահանգներն այսօր բացում է իր սահմաններն ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդների համար՝ վերջ դնելով 20 ամիս տևած սահմանափակումներին, որոնք ընդունվել էին դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: