
«Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էս լո՞ւրջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք: Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակն ու իմ նման լիքը մարդիկ իրենց վաստակածը խնայեն:
Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել, ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել, զրահաբաճկոնների մասին էլ չասեմ և այսպես շարունակ (թվելու չի):
Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք»: