Գևորգ Գևորգյանը կոչ է անում այսօր գալ Ազատության հրապարակ

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ, մեկնարկ տալու անզիջում պայքարի:

Պայքարին նվիրվելով է միայն հաղթանակ կերտվում:

Իսկ այսօր մենք մեր Հայրենիքի ազատագրության և ծնկաչոք կործանման երկընտրանքի առջև ենք կանգնած՝ ազգովի: Այս գաղափարազուրկ, ասել է թե առանց իզմերի դրածոները Հայաստանը դարձրել են ֆուտբոլի գնդակ, որը մի դարպասից մյուսն է տվշում։

Կամ պետք է ազգային արժանապատվության զարթոնքով մեր ժողովուրդը փրկի ինքն իրեն ու պետականությունը, կամ ցավոք, դառնա տշված, մաշված, չլած գնդակ: Իսկական ընտրությունը մոտ ապագայում է լինելու:

Այո, նորից կրկնում եմ և հավատարիմ եմ ամիսներ առաջ արված հայտարարությանս՝ Ազգային դիմադրական միասնական շարժմամբ է հնարավոր կանգնեցնել պետության կործանումը: Այս շարժումը պետք է տանել մինչև վերջ՝ Հաղթանակ:

Մենք պարտավոր ենք ունենալ ազգային տեսլականներ, ազգային երազանքներ և գնալ այդ գաղափարների ետևից՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930