Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ ժողովուրդը դուրս գա փողոց. Դավիթ Սահակյանց

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը չգիտի, թե ուրիշ ինչ պատճառ պետք է լինի, որպեսզի քաղաքացիները փողոց դուրս գան:

Կառավարության մոտ «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի դիմադրության կոչերն առավել հասցեական լինեն հանրության լայն շրջանակների համար՝ մտավորականը նկատեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիները լինեն փողոցում և պայքարեն մնացյալ՝ փոքր հատվածի համար.

«Ես արդեն չեմ պատկերացնում՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ ոստիկանները հասկանան՝ ինչ է կատարվում, և չծառայեն այլևս ինչ-որ գումարի դիմաց, պարգևավճարի համար ոմն մեկին՝ տվյալ դեպքում՝ արդեն թուրքերին և նրանց ծառայող իշխանությանը: Ես այլևս չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է կատարվի, որ ժողովուրդը դուրս գա փողոց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930