Ռուսաստանի եւ Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են համագործակցությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:

«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը»,- ասել է նա:

Հանդիպումն անցել է «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակներում, որը տեղի է ունեցել Նյու Դելիում:

Ավելի վաղ Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930