Նիկոլ Փաշինյանի տերերն արդեն իսկ հրաժարվում են նրանից. արդեն հասել են իրենց ուզածին. Գևորգ Գևորգյան
«Ադրբեջանի կողմից հայտարարված գործընթացները մեր ապիկար իշխանությունը կյանքի կոչեց և տեղեկացրեց, սրանք՝ կառավարության շենքում նստածները, Ադրբեջանի տեղեկատվական կենտրոն են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի տեղակայմանը, ինչի մասին երեկ հայտարարել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գևորգյանն ընդգծում է, որ տեղի ունեցածի մասին իրենց ոչ մեկ անգամ են բարձրաձայնել․
«Մենք խոսում էինք, որ այս իշխանություններն առաջին փուլով Արցախի խնդիրը փորձեցին լուծել՝ հանձնելով 75 տոկոս տարածքները, իսկ երկրորդ խնդիրը, որ պետք է հիմա լուծեն՝ Հայաստանի կապիտուլյացիոն ակտն էր, և դա տեղի է ունենում։ Առաջին կապիտուլյացիոն ակտով նրանք փորձեցին հարավ-կովկասյան տարածաշրջանում ակտիվացնել թուրք-ադրբեջանական պետությունները՝ նրանց դարձնելով դոմինանտ, և երկրորդ փուլով պետք էր Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկել․․․
Հայաստանը ճանապարհներ է ունեցել և՛ Ռուսաստան, և՛ Իրան․ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բացել ճանապարհ, դա նշանակում է՝ Ադրբեջանի դերն ավելի բարձրացնել այս տարածաշրջանում, դրանից Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչինչ չի ստանում, դա հայ ազգի համար ոչ մի դրական բան չի կարող տալ, սա այն է տալիս, որ հայ ժողովուրդը շրջափակման մեջ է լինում, ոչ մի կոմունիկացիաների բացում տեղի չի ունենում հայ ազգի համար․․․
Չի կարելի այս դրածոներին վստահել, որովհետև բոլորը հասկանում են, որ իրենց կյանքը կարճ է, Նիկոլ Փաշինյանի տերերն արդեն իսկ նրանից հրաժարվում են, որովհետև այն գործընթացները, որոնք հարկավոր էր անելու, նա համարյա թե հասցնում է փուլին, նա պետք փորձի մաքսիմալ արագացնել, որպեսզի իր հեռանալուց իր տերերը հասնեն այն արդյունքին, ինչ որ ուզում էին։
Մենք պարզապես պետք է հասկանանք, որ մենք ոչնչանում ենք, մեր պետականությունը ոչնչանում է, մենք կործանման ճանապարհին ենք, պետք է հասկանանք, որ ոչ թե պայքարել է պետք իշխանությունը սրանց ձեռքից վերցնելու և իշխանության գալու, այլ Հայաստանը փրկելու, երկիրը, պետականությունը փրկելու․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



