Բաժիններ՝

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 252 միլիոնին

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասինվկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկ յան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 79 հազար 990 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 852 հազար 276 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 759 հազար 676-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 414 հազար 186-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 462 հազար 690 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 924 հազար 598 հիվանդացած, նրանցից մահացել է 610 հազար 224 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 653,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2340, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2844 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս