«Ժողովրդի մի հատվածը թքած ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապագայի վրա». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ժողովրդի մի հատվածը թքած ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապագայի վրա: Նրանք իրենց ապագան տեսնում են թուրքի հետ քիրվայություն անելու մեջ:

Ասում են՝ ինչ անում ա լավ ա անում մեր «փրկիչը»: Ասեմ ժողովուրդ, էդ ապագան միայն ձերը չէ՛, նաև ձեր երեխաներին է, ձեր ծնողներին է, ձեր բարեկամներին է ուշկի եկեք, և մի կտոր հացով և գրպանի գումարով մի վաճառեք ձեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, ապագա՛ն:

Ու մի քանի խոսք էլ ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր այս 3.5 տարիների ընթանցքում ինձ հեռացրել են իրենց ընկերների ցուցակից. հերիք չի հեռացրել էին, մի բան էլ ափսոսանք էին հայտնել իմ իրական տեսակը բացահայտելու համար՝ Նիկոլի հանդեպ իմ ունեցած վերաբերմունքի պատճառով:

Այսօր դրա՛նք, այո հենց դրա՛նք, բոլորից բարձր են գոռում, որ Նիկոլը դավաճան է ու որ չունի բարոյական իրավունք շարունակելու իր ղեկավարումը։

Այնպիսի տպավորություն է, որ 2018-ին իրենք չէին գոռում և ուրախանում, որ կապիտուլյանտը գալիս է իշխանազավթման: Ի՞նչ կարամ դրանց ասել. ՀԱՅՐԵՆԻՔԸ չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել, դուք պետք է անցնեք քավարանով և մաքրվեք կյանքի ընթացքում գործած ձեր մեղքերից:

Աստվա՛ծ, պահպանի մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ»:

Տեսանյութեր

Լրահոս