
Ռուսաստանն ավելի քան 1 միլիոն կորոնավիրուսի թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին

Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին:
Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,-Միշուստինն ասել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում:
Նա նաեւ նշել է միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը կորոնավիրուսով հիվանդացության շղթան ընդհատելու համար:
«Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին ամենալուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,- նշել է Ռուսաստանի վարչապետը:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: