Ինչպես և կանխատեսելի էր, Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանը՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր ելույթների ժողովածուի շնորհանդեսին, բուռն և ցավոտ հետևանքներ ունեցավ ոչ միայն Նիկոլի քաղաքական և քարոզչական թիմերի, այլ նաև՝ բուն իր անձի համար։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Պետության ղեկավարի ինքնաթիռը օդ է բարձրացել Մինսկի ազգային օդանավակայանից, հայտնում է BelTA-ն։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի սեւծովյան գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղմթերք արտադրողների շահերը:
Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ եւ, որ ամենակարեւորն է, հանգեցրել է նրան, որ իսրայելական զինված ուժերի ողնաշարը հանդիսացող պահեստայինները սպառնում են հրաժարվել ծառայությունից՝ իրենց բողոքն արտահայտելու նպատակով։
Մենք պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը և Վրաստան բերել արևմտամետ, ուկրաինամետ իշխանություն,- այս մասին մարտի 10-ին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Ուկրինֆորմ մեդիա կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել քննարկում գլոբալ նախաձեռնության՝ «Փրկեք Միշային» թեմայով:
Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։ Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր:
Շատ դեպքերում աշակերտները շնչառական խնդիրներ են ունեցել, սրտխառնոց, հոգնածություն եւ գլխապտույտ, ոմանք էլ տեղափոխվել են հիվանդանոց։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն ասաց, որ այս տարի այլընտրանքային ճանապարհի հետ կապված մեծ խնդիրների առջև չեն կանգնել, քանի որ ձյուն չի եկել։
Քաղպայմանագիր կուսակցության նախագահի տեղակալներն են ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանը և ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը։
Ցուցադրությանը ներկայացված ձեռքբերումներից էին «Հեյդար» թևավոր հրթիռը և «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռը:
Քաղաքական ճնշումների մախովիկը նոր թափ է ստանում՝ Արցախի հանձնման դեմ ըմբոստացող գործիչների հանդեպ։
168.am-ի հետ զրույցում Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը պատասխանելով ինչպես այս, այնպես էլ՝ Արցախի ներկայիս տնտեսական վիճակի մասին հարցերին, նշեց, որ Արցախի կառավարությունն արդեն ժառանգել է մարտահրավերը, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում հնարավորինս արդյունավետ օգտագործեն պետական միջոցները։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ պարեկային ծառայության կողմից ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը։ Եվ թեպետ «Լուրերին» Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել էր, նա կասկածվում է բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար, ակնհայտ է, որ պարեկները քաղաքական գործունեության հետ առնչություն չեն կարող ունենալ, և […]
Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 47 975 մարդ։
Շեշտում եմ իրավական, որովհետև իր քաղաքական խոսույթը բնականաբար հաճելի չէր իշխանությանը, իսկ դա սրանց համար ձերբակալման առաջնային գործոն է:
Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը: «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմություն սովորեք որ հիմարաբար հույս չդնեք Արևմուտքի օժանդակության վրա. մեկ անգամ արդեն Արևմուտքը հրաժարվել է Հայաստանի մանդատից՝ կանաչ լույս վառելով թուրքական արշավանքի համար։
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը:
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի վերջին Վրաստանում արտադրվել է 74,7 հազար տոննա միս, մինչդեռ 2021 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել է 72,6 հազար տոննա։
Գերմանիայի ճամփորդական կազմակերպությունների միությունը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո 2021-ին մինչև 28․8 մլրդ եվրո նվազած արձակուրդային ծախսերը 2022-ին երկու անգամ աճել են՝ հասնելով 58․6 մլրդ եվրոյի։
Հայկական քաղաքականության բովանդակությունը դատարկ է գրեթե այնքան, որքան բովանդակազերծ է պետությունն ու պետականությունը։ Ճիշտ է նաև հակառակը։ Իսկ դա վկայում է երկուսի միջև առկա դիալեկտիկական կապի մասին։ Չի կարող լինել նորմալ, բովանդակ պետություն ու պետականություն՝ առանց գաղափարական, մրցունակ, մտքահեն քաղաքական համակարգի, և հակառակը՝ չի կարող կենսունակ քաղաքական համակարգ գործել՝ առանց կայացած, դիմադրողունակ պետականության։
Ռուսաստանի և Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցները զգալիորեն ավելացրել են 2022 թ.-ի մաքսային իրավախախտումների թիվը ՌԴ-ի հետ սահմանին: Նման հայտարարություն է արել Ֆինլանդիայի մաքսատունը։
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Իրանը թույլ չի տալիս ադրբեջանական բեռնատարներին մուտք գործել երկիր:
«2008թ. մարտի 1-ին ես եղել եմ ընդդիմադիրների շարքում, բայց 2009թ. իմ ֆիլմը էկրան է բարձրացել, և ո՛չ նախագահ Քոչարյանի, ո՛չ նախագահ Սարգսյանի մտքով երբեք չի անցել ինչ-որ բռնաճնշումներ իրականացնել իմ դեմ: Հայաստանում չկա որևէ նախագահ, որի հանդեպ մեծ համակրանք ունենամ, որովհետև աղքատ երկրում իշխանության հանդեպ համակրանք ունենալը նոնսենս է ստեղծագործողի համար, որովհետև ձեր հայրենակիցները թշվառ կյանքով են ապրում, իսկ իշխանությունն ապրում է երջանիկ»:
Տուժածներ չկան։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է հունվար ամսվա տվյալները երկրում աշխատունակության վերաբերյալ։ Ըստ դրա՝ հունվար ամսին գործազուրկների թիվը կազմել է 3 մլն 424 հազար մարդ՝ նվազելով 9․7%-ով կամ 166 հազարով դեկտեմբեր ամսվա համեմատությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հայտարարել 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Այս պահին նա գտնվում է կալանքի տակ:
Արցախի Հանրապետության պետական լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։
«ՔՊ-ական պարագլուխները կանգնելու են հայ ժողովրդի դատի առաջ, նրանք տեսնելու են այդ դատաստանը, հակառակ դեպքում վերանալու է երկիրն ու պետականությունը։ Դեռ զարմանում են, երբ որոշ երկրներ մեզ լքում են։ Մեզ բոլորը կլքեն, քանի որ մենք չկանք, մենք ընկել ենք այս հիմարների, սուտասանների խելքին և փորձում ենք դրա մեջ առողջ սերմ գտնել։ Ստի մեջ որևէ առողջ բան չի կարող ծնվել»։