
Գերմանացիները նախընտրում են հանգստանալ Թուրքիայում

Գերմանիայի ճամփորդական կազմակերպությունների միությունը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո 2021-ին մինչև 28․8 մլրդ եվրո նվազած արձակուրդային ծախսերը 2022-ին երկու անգամ աճել են՝ հասնելով 58․6 մլրդ եվրոյի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ միության նախագահ Նորբերթ Ֆիբիգը հայտնել է, որ 2019-ին գերմանացիները հանգստի համար ծախսել են 98 մլրդ եվրո։ Նա ավելացրել է, որ ամառային արձակուրդների շրջանառության 40%-ը կազմում են Արևելյան Միջերկրածովյան երկրները:
Նշվում է, որ հանգստի ուղղություններով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Իսպանիան, Հունաստանը, Եգիպտոսը և Պորտուգալիան: