Իրանում անցկացված ավիացիոն ցուցահանդեսում ցուցադրվել են նոր Heidar և Shafagh հրթիռներ
Իրանի բանակի ավիացիայի վերջին նվաճումների ցուցահանդեսին ներկայացվել են «Հեյդար» թևավոր հրթիռը և «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռը, հայտնում է Mehr-ը։
Իրանի բանակի ավիացիայի վերջին նվաճումների ցուցահանդեսը բացվել է կիրակի առավոտյան Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավիի, Իրանի բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարիի և բանակային ավիացիայի հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանիի ներկայությամբ։
Այս ցուցահանդեսում ներկայացվել է տարբեր ոլորտներում իրանական բանակի ավիացիայի հնարավորությունների մի մասը։
Ցուցադրությանը ներկայացված ձեռքբերումներից էին «Հեյդար» թևավոր հրթիռը և «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռը: